Achqere Kisabatsանջատեմ լույսերը ու երգեմ մի երգ
պատկերացնեմ որ դու այստեղ ես
ու լսում ես
զգացմունքները ձայն դարձած
աչքերը կիսաբաց
փակեմ աչքերս ու տեսնեմ քեզ
քամին սազում ա, քամին տանում ա քեզ
Amperic el verընկան շորերը հատակին
բացվեց մարմինը ու հոգին ու հին վերքերը
անտեսելով անվտանգության կանոնները
քեզ հետ մինչև լուսին ու հետ
ոչ անցյալ, ոչ ապագա
քեզնից հետո չկա ոչինչ
կաթում ա ձայնդ շուրթերիս
արյանս մեջ
Anali Artsunqnereես չեմ ուզում որ դու լսես էս բանի մասին
ու մայիսին, երբ բացվեն պատուհանները
թող ներս լցվեն հանգամանքները նոր
հիմար ժպիտներով դեմքներին
հարված պատասխանով չտված հարցիդ
մնա
կանգնած նույն տեղում
Andzrevanocգնա գրողի ծոցը,
մեր ամրոցը կիսաքանդ
թողնում եմ քեզ,
կյանք տեսած,
կյանքից հոգնած,
բույսերով ծածկված,
երազը կտեսնես նորից,
քամուց քշված անձրևանոցը,
ArevԱնհամ ցերեկը
Նախկինի շուրթերի պես
Ցամակ երկինքը ժպտում ա քեզ
Անմահ հույսը
Անուղեղ լավատեսի պես
Ժպտում ա քեզ
Ayn Inch
միացրեք աստղերը
անջատեք մարդկանց
հեշտ ա ավելի առանց ու առցանց
ու մինուճար
ու դատարկ տան մեջ
ինքդ քո հետ կապի մեջ
բայց մեկ ու մեջ
Chstacvecիրականում տենց չի եղել
եղել ա ճիշտ հակառակը
ես պարկել էի ռելսերին
բայց պարզվեց որ ես էի գնացքը
բուռն ընթացքի հետևանքը
չմարսվեց
ես փորձեցի ևս մեկ անգամ
չստացվեց
Datark Namakeիրա բարևը պահած սառնարանում
իրա արևը պառկած ցեխերի մեջ
իմ թափանցիկ երազանքները
անցնում են իր միջով
դանդաղ իջավ երկնքից ուղիղ ափերիս մեջ
դատարկ նամակը
բախտը անառակ ա
DavatchanՃանապարհի կեսին մեռնողը դավաճան ա,
Որ աստիճանը չդրած, ասում ա. "բոյս չի հասնում":
Ու լսելուց կեսից ընդհատում ա,
Ու քցվում ա կամրջից:
Շաբաթ առավոտյան զանգողը դավաճան ա,
Ով ա քեզ վարձել, ով ես դու դառձել, սրիկա:
չեմ ուզում լսել, արդարանալդ զուր է,
Erku Bruntsqքեզ սպանեցին երկու բռունցք
ոչ մեկն էր իմը, ոչ էլ մյուսը
վերքերդ ծաղիկներ դարձած
աճում են մաշկիդ տակ ու լույսը մարում ա
ամեն մի բառ տասնապատիկ
ուժեղ հնչում ա գլխիդ մեջ
սակայն միայն արձագանքով
Hertakan Verjin Angamտերևները
թափվում են ցած
անձրևները կարոտած
փշրվում են ասֆալտին թաց
լուռ անցած ամիսները մաշել են
աթոռները սրճարանի
մի կյանք առաջ
մենք նստած ժպտում ենք դեռ
Inch-vor ergես գրել եմ էս երգը որ
ինքը ուղղակի լինի ինչ-որ տեղ
ինչ-որ բան հիշացնի
կամ օգնի որպեսզի մոռանաս
սենյակում
թաքնված ձախ անկյունում
օրերը թերթելով
վիճելով սեփական մտքերի հետ
Kanchi indz
կանչի ինձ երբ ալարես տեղիցդ վեր կենալ
ու պատրաստել սուրճը
երբ գույները կորցնի քո միակ անուրջը
կներկենք միասին
կանչի ինձ գիշերվա ժամը երկուսին
ես մինչև լույս կլսեմ քո հոգին
ու կպատմեմ քո մասին լռությանը
Mek PampushtՆերիր որ շատ երկար տևեց
Ես ուզում էի արագ ու առանց ցավի
Կրակոց
Մեկ փամփուշտ
Մի քաշի, կպոկվի
Կգնաս փորդ կուշտ
Կգա մի օր
Mi ktorԵս քայլում եմ մենակ
ուր տանում են ոտքերս
այս կյանքում ամենն ունի իր զույգը
անգամ Քիմ Քարդաշյանի հետույքը
և աչքերը նրա
անգամ ներվային 20 համարի վարորդը
նաև այն միջնորդը որ վաճառում է անշարժ գույքը
դու ժպտում էիր երեկ, իսկ հիմա
Mna im hetորտեղ եմ ու ովքեր են էս մարդիկ
ինչ են ինձանից ուզում, հատ հատիկ
դեմս են դրել վանկեր
իսկ ես չեմ կարում իրանց կապեմ
ու ստանամ
հարցին ինչ-որ մի պատասխան
լսեմ մինչև վերջ ու գնամ
թե չլսեմ թե չմնամ
Mut togh liniՄութ թող լինի
Ապահով, անտեսանելի ես
Կլռեմ, մթության մեջ թող մնա
Անունը ու աչքերի գույնը
Խոնավ դատարկ քաղաքը
Ամեն տեղ նույն քաքն ա
Անշարժ սլաքը
Ես լքում եմ ստեղ
Qnaberչեմ հիշում ինչի համար
բայց հիշում եմ որ թափվեց արյուն
ծուխը թութունի, անճարության շերտ ատամներին,
իմ տան մեջ իմ տունը չէմ գտնում
չի փրկի խոսքերիս ջոկատը
չի պաչի ճակատս սեպտեմբերը
բեր քնաբերը, դու պատվերն ես, ես պատերդ
գիշերդ չդառնա անդունդ
Spitak Ejerumի սկզբանէ պարտված
էն մարտերում որոնց մեջ երբեք չես մասնակցի
միշտ ամեն ինչ բայց կիսատ ու քիչ
ու միշտ ինչ-որ բանն էն չի
նա չկա ոչ մի տեղ
լույսը, հույսի պես, լուսինը նետել ա ցած,
որտեղ դու մոռացված չես նկատում
Tents er grvatsաչքերիցդ անթիվ
հրթիռներ թիթեռներ
մեկ ցած մեկ էլ վեր
ու այնտեղից ուղիղ
ինչպես թիրախի, գլխիս մեջ
ու դոշիս, մի քանիսն էլ մեջքից
ու շապիկը սպիտակ ներկվեց քո գույնով
քո ձենով ցրվեցին տարածքում
Ur a drakhte qoինչ ա մտել մեջդ կամ էլ ով
ու ստիպում ա աճացնել պատեր բառերով
ես կպատմեմ քեզ ամեն ինչ, կպատմեմ հերթով
հերթով շարելով ձայնալարերս լռության վրա
աղմուկի ներքո
ինչ-որ մեկը քեզ ասել ա որ վախն ու խինդը քո
ոչնչով չեն տարբերվում երկրորդ շշից հետո
2-0 հաշվից հետո չի ավարտվում խաղը
Valentinնայի ամպերին
հեռու սարերին
նայի վերջին անգամ, Վալենտին
փայլող աչքերին
երկար մի նայի
երկար մի նայի, մի նայի
լուսնի ճակտին դու մի թքի
Vochinch chi mnaերաժշտությունը քարացել ա
մնացել ա թելը
որ կապել ա ձենդ
ու իմ ջնջած տողերը
դու մոռացել ես գնալուց
քո երազները իմ բարձին
ու միասին գրված առաջի տառերը